Սիրիական Հոմսում ռմբակոծվել է հայկական թաղամաս. զոհվել է 5, վիրավորվել 37 մարդ

Սիրիական Հոմսում ռմբակոծվել է հայկական թաղամաս. զոհվել է 5, վիրավորվել 37 մարդ

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը կատաղի մարտեր են մղում ապստամբների դեմ Դամասոկսի մերձակայքում` նրանց դուրս մղելով «անվտանգության շրջանից»: Ըստ ստացվող հաղորդագրությունների, այսօր ռազմական օպերացիաներ են տարվում Դումայում, Հարաստում, Սակբայում, Ռանկուսում, Դեյր-Ասաֆիրում, Նաշշաբիյայում և Մուադամիայում:

«Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ռմբակոծության է ենթարկվել Հոմս քաղաքի հայկական թաղամասը: Գրոհայինների բաց թողած երկու հրթիռներ ընկել են տան վրա, որը փլուզվել է: Տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են:

Հալեպում այսօր կառավարական զորքերն ազատագրել են գրոհայինների կողմից գրավված Էլ-Քինդի հիվանդանոցը: Հաջողվել է ոչնչացնել Թուրքիայից դեպի Սիրիա ուղևորվող գրոհայինների ավտոմեքենաների շարասյունն ու ռազմատեխնիկա:

Դեկտեմբերի 10-ին մի քանի շաբաթ շարունակվող կռիվներից հետո, ապստամբներին հաջողվել է իրենց վերահսկողությունը սահմանել Հալեպ հանագի խոշորագույն ռազմաբազայի` «Շեյխ Սուլեյմանի», նկատմամբ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---