Բաքվում ԱՊՀ մի շարք ռազմական միջոցառումներին մասնակցելն անհնար են համարում Հայաստանի պատճառով

Բաքվում ԱՊՀ մի շարք ռազմական միջոցառումներին մասնակցելն անհնար են համարում Հայաստանի պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության մի շարք միջոցառումներում իր մասնակցությունն անհնար է համարում, երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

«ԱՊՀ շրջանակներում Ադրբեջանը մասնակցում է մի շարք միջոցառումների, սակայն որոշներին չի մասնակցում` դա անհնար և անպատակահարմար համարելով»,-ասել է Աբիևը Մոսկվայում ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանն առաջիկայում ԱՊՀ միջոցառումներին կմասնակցի ոչ միայն Պաշտպանության նախարարների խորհրդի, այլև ուրիշ ձևաչափերում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի հետ

տարածքային վեճերի պատճառով Ադրբեջանը որպես կանոն չի մասնակցում Հայաստանի ԶՈւ-ի մասնակցությամբ համատեղ ռազմական զորավարժություններին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---