Վահան Բաբայանը ԲՀԿ որոշման մասին. Նոր ցնցումները գուցե կործանարար լինեին մեր ժողովրդի համար

Վահան Բաբայանը ԲՀԿ որոշման մասին. Նոր ցնցումները գուցե կործանարար լինեին մեր ժողովրդի համար

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնի է՝ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում իր թեկնածուն չի առաջադրելու և չի սատարելու որևէ մեկին: ԲՀԿ որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Հայտարարության մեջ ասված է. «Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր երկրում նոր ցնցումներն ու ներկայումս առկա համեմատական անդորրի խաթարումը գուցե կործանարար լինեին մեր ժողովրդի և նույնիսկ պետականության համար: Մենք չենք մոռանում, որ գտնվում ենք մասնակի շրջափակման մեջ, չենք մոռանում, որ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար նախ և առաջ պետք է խաղաղություն տիրի երկրի սահմաններից այսկողմ, չենք մոռանում, որ գուցե այդքան մոտ թվացող հաղթանակը շատերի համար բարենպաստ և արդյունավետ կլիներ, բայց առանց այն էլ ՀՀ ներքաղաքական իրավիճակը բավական լարված է, իսկ մենք երբեք չենք ձգտել ժողովրդին պառակտել և իրար դեմ դուրս բերել, մենք ազգային շահը գերադասում ենք սեփականից, և, ինչպես Գագիկ Ծառուկյանն է բազմիցս նշել, մենք պաշտոնների չենք ձգտում: ԲՀԿ-ն և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հաստատակամ են իրենց ծրագրերը և նպատակները կյանքի կոչելու հարցում. մենք եղել և մնում ենք մեր ժողովրդի կողքին և շարունակելու ենք աջակցել բոլոր բնագավառներում առկա խնդիրների լուծմանը: Որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր ինքս շարունակելու եմ Ազգային ժողովի ամբիոնից բարձրացնել մեր հասարակությանը հուզող հարցերն ու ստանալ դրանց պատասխանները, ի վերջո մենք հավատում ենք, որ ունակ ենք միասին կառուցել բարգավաճ երկիր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---