Անահիտ Բարսեղյանը «կարճ ջրում» լողի ԱԱ-ում չի անցել եզրափակիչ 50 մ բատերֆլայ ոճով մրցաձևում

Անահիտ Բարսեղյանը «կարճ ջրում» լողի ԱԱ-ում չի անցել եզրափակիչ 50 մ բատերֆլայ ոճով մրցաձևում

PanARMENIAN.Net - Հայ լողորդուհի Անահիտ Բարսեղյանը Ստամբուլում ընթացող «կարճ ջրում» լողի աշխարհի առաջնությունում 50 մ բատերֆլայ ոճով մրցաձևում ցուցադրել է 19.84 արդյունք: Նա 79 մասնակիցների շարքում զբաղեցրել է 50-րդ տեղը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

Այս մրցատարածությունում հաղթող է դարձել Նոեմիլե Թոմասը (Չինաստան):

Ավելի վաղ Բարսեղյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը 100 մ թիկնալող մրցաձևում: Նա ցուցադրել է 1:05.71 արդյունք և 67 մասնակիցների շարքում զբաղեցրել 50-րդ տեղը:

Դեկտեմբերի 13-ին 50 մ բատերֆլայ մրցաձևում հանդես կգա Վահան Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---