Բուլղարիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում լրացուցիչ չլարել իրավիճակը

Բուլղարիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում լրացուցիչ չլարել իրավիճակը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ իրավիճակի լրացուցիչ լարումից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանում հայտարարել է Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը Հայաստանի, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ իր հերթին նշեց. «Մենք սատարում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին կոչ ենք անում չնախաձեռնել ոչինչ, ինչը կարող է վնասել խաղաղ կարգավորմանը»:

Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը նկատեց, որ վերջին ամիսներին հակամարտության գոտում չպատճառաբանված լարվածություն է առաջացել: Նա ընդգծեց խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի կարևորությունը տարածաշրջանի համար: «Բաքվում և Երևանում տեղի ունեցած քննարկումներում լարվածությունը թուլացնելու հեռանկարներ են նշմարում»,- ասաց նա: Բուլղարիայի արտգործնախարարն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջ քաշվող առաջարկներին, ասաց. «Հույս ունենք մոտ ապագայում արդյունքներ տեսնել և կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կսրեն իրավիճակը»:

7  14.12.12 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի, Շվեդայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտի, Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի համատեղ մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---