Հայաստանի արտգործնախարար. Ադրբեջանում իրենք խոսում, իրենք լսում են

Հայաստանի արտգործնախարար. Ադրբեջանում իրենք խոսում, իրենք լսում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանում իրենք խոսում, իրենք լսում են: Այսօր Բուլղարիայի, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Բաքվի մեղադրանքներն այն մասին, թե Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ղարաբաղյան կարգավորման հնգակողմ հայտարարությունը չի ընդունվել հայկական կողմի «մեղքով»: Էդվարդ Նալբանդյանն առաջարկեց համեմատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները: «Հայաստանի արտգործնախարարը նույնն էր ասում, ինչ մշտապես կրկնում են համանախագահ երկրները»,- նկատեց Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ. «Նման դեպքեր եղել են: Օրինակ, 2010-ի հուլիսին Ալմաթիում հնգակողմ հայտարարություն էր պատրաստվել, սակայն Ադրբեջանը պնդում էր, որ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունք կա՝ տարածքային ամբողջականությունը, կամ այդ սկզբունքը գերիշխող է: Ավարտվեց նրանով, որ հնգակողմ հայտարարությունը չընդունվեց, ընդունվեց եռակողմ»:

Ըստ Նալբանդյանի՝ ադրբեջանական կողմն այս անգամ անհայտ պատճառներով չցանկացավ անգամ հիշատակել երեք սկզբունքների մասին, որոնք են՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի անթույլատրելիությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը:

«Հնգակողմ հայտարարությունը չընդունվեց, ընդունվեց եռակողմը, որում համանախագահները նշեցին այդ սկզբունքները: Ավելին, Հայաստանը ողջունում է Դուբլինում ընդունված հայտարարությունը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---