Քաղաքագետ. Ծառուկյանի որոշումը բոյկոտ չէ

Քաղաքագետ. Ծառուկյանի որոշումը բոյկոտ չէ

PanARMENIAN.Net - Ընդդիմության համախմբումը հնարավոր չէ և հնարավոր չէր լինի անգամ Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերն ընտրություններին կմասնակցեն առանձին: Կարևոր չէ, թե ինչ կասեն թեկնածուները, միևնույն է՝ հաղթողը լինելու է մեկը»,- նկատեց նա: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ԲՀԿ ընտրազանգվածը կբաժանվի բոլոր թեկնածուների միջև՝ թե´ գործող նախագահի, թ´ե Րաֆֆի Հովհաննիսյանի, թե´ ՀՅԴ ներկայացուցչի:

Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշմանը՝ քաղաքագետն ասաց. «Գագիկ Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացրել չգնալ ընտրությունների՝ հաշվի առնելով իր շահերը, գուցե բանակցությունների ընթացքում հօգուտ իրեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Սա քաղաքականություն է, սա բոյկոտ չէ»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---