«Արմավիան» խոստացել է մինչ տարեվերջ վերադարձնել չօգտագործված տոմսերի արժեքը սիրիահայերին

«Արմավիան» խոստացել է մինչ տարեվերջ վերադարձնել չօգտագործված տոմսերի արժեքը սիրիահայերին

PanARMENIAN.Net - «Արմավիան» արդեն երեք ամիս է Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ չվերթ չի իրականացնում: Պատճառը, ինչպես, հայտարարել է ընկերությունը, սիրիահայերն են, որոնք ստեղծված պայմանների պատճառով դեռևս սեպտեմբերին հրաժարվեցին Երևանից վերադառնալ Հալեպ:

Սակայն ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Հայաստանում բազմաթիվ սիրիահայեր նախօրոք տոմսեր էին գնել, և նրանցից շատերը դեռ սպասում են, որ «Արմավիան» կվերադարձնի իրենց գումարները:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմավիայի» մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան, «մինչև տարեվերջ գումարները կվերադարձվեն»: «Մնացել է մոտ 40 մարդ»,-ասել է նա: Միաժամանակ նա չի նշել տոմսերի հատուցման ընդհանուր գումարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---