Ատոմային էներգետիկայի ոլորտում Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հարցում

Ատոմային էներգետիկայի ոլորտում Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հարցում

PanARMENIAN.Net - Բելառուսը շահագրգռված է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու հարցում: «Հաշվի առնելով այն, որ մենք ատոմակայան ենք կառուցում, մեզ համար հեռանկարային է համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում»,- այսօր մամուլիս ասւլիսի ժամանակ ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: Նա կարծում է, որ մասնագետների պատրաստման, կայանի շահագործման, միջուկային անվտանգության հարցերում Հայաստանի փորձը կարող է շատ օգտակար լինել բելառուս մասնագետների համար: «Կարծում եմ, որ այդ ոլորտում մենք կարող ենք շատ բան սովորել մեր հայ գործընկերներից»,- ասաց դեսպանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---