Աֆղանստանի նախագահը մտադիր է արագացնել երկրում վերահսկողությունը ՆԱՏՕ-ից աֆղանցիներին փոխանցելու գործընթացը

Աֆղանստանի նախագահը մտադիր է արագացնել երկրում վերահսկողությունը ՆԱՏՕ-ից աֆղանցիներին փոխանցելու գործընթացը

PanARMENIAN.Net - Աֆանստանի նախագահ Համիդ Կարզայը ցանկություն է հայտնել արագացնել երկրում բազաների և ռազմավարական օբյեկտների վերահսկողությունը ՆԱՏՕ-ից աֆղանցիներին փոխանցելու գործընթացը:

Արտերկրյա դիվանագետների առաջ ելույթ ունենալով` Կարզայը հայտարարել է, որ ցանկանում է հաջորդ տարի երկրի շուկաները, փողոցները և գյուղերը տեսնել աֆղանական անվտանգության ուժերի վերահսկողության ներքո:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը համոզմունք էր հայտնել, որ աֆղանական անվտանգության ուժերը կարող են իրենց վրա վերցնել երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---