ՀՅԴ-ն շարունակելու է քննարկումները քաղաքական օրակարգի շուրջ

ՀՅԴ-ն շարունակելու է քննարկումները քաղաքական օրակարգի շուրջ

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն շարունակելու է քննարկումները քաղաքական օրակարգի շուրջ: Այս մասին այսօր ՀՀԿ 14-րդ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք վստահ ենք, որ առանց քաղաքական օրակարգի մնացած բաներն ավելորդ են: Մենք առաջարկել ենք օրակարգը, դրանք այն նվազագույն խնդիրներն են, որ պետք է լուծվեն, որպեսզի երկիրը մտնի կայուն զարգացման փուլ, մեր քաղաքացիները վստահություն ունենան իրենց ապագայի հանդեպ և քայլ առ քայլ կարողանանք ապահովել բարեկեցիկ կյանք»,- ասաց Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն ժողովը կկայանա մինչև դեկտեմբերի 25-ը և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---