Կարեն Ավագյան. Պետք է սպասել բոլոր խաղացողների ցանկին

Կարեն Ավագյան. Պետք է սպասել բոլոր խաղացողների ցանկին

PanARMENIAN.Net - Երկրում նախընտրական իրավիճակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը համարում է բնական:

Ըստ նրա՝ դեռ պետք է սպասել բոլոր խաղացողների ցանկին և դրանից հետո դաշտն ավելի հստակ կլինի: «Անկախ թեկնածուներից և հայտերից ՀՀԿ-ն հստակ քայլերով գնում է դեպի նախագահական ընտրություններ՝ հսկայական քաղաքական կապիտալով ու պարզերես»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Կարեն Ավագյանը: Նա կարծում է, որ թեկնածուների շարքը բավականին մեծ է և մրցակցություն հաստատ կլինի:

Ավելացնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ՀՀԿ-ականները քվեարկությամբ միաձայն որոշեցին քալիք նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---