16 դեկտեմբերի 2012 - 16:07 AMT
Իռլանդիայի հայ համայնքը հարգել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը

Իռլանդիայի հայ համայնքը սգում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դեկտեմբերի 9-ին համայնքը հիշատակի արարողություն է կազմակերպել Դուբլինում: Ղազինյանը մահացել է դեկտեմբերի 6-ի առավոտյան ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում, ենթադրվում է՝ հետվիրահատական բարդություններից, հաղորդում է russianireland.com-ը:

Կարինե Ղազինյանը եղել է նաև Ռումինիայում և ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանը: 2009- 2011 թթ. նա զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը և Հայաստան-ԵՄ ասացացման համաձայնագրի գլխավոր բանակցողն էր: 2011թ. սեպտեմբերից զբաղեցնում էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: