Մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը հաղթել են Վորոնինի հուշամրցաշարում

Մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը  և  Արթուր  Թովմասյանը հաղթել են Վորոնինի  հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացվել է սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարը:

Սերոբ Սողոմոնյանը և Արթուր Դավթյան շատ լավ են հանդես եկել բոլոր վեց գործիքների վրա և գրավել են երկրորդ տեղը ` առաջ թողնելով Ճապոնիայի զույգին: Իսկ երրորդը ռուս մարմնամարզիկներն էին:

Առանձին գործիքների վրա վարժություններում անգերազանցելի են եղել և առաջին տեղն են գրավելն Հարություն Մերդինյանը (նժույգաթափ ) և Արթուր Թովմասյանը (օղակներ ):

Իսկ14 –ամյա Արսեն Գասպարյանը գրավել է հինգերորդ տեղը: Հայաստանի մարմնամարզիկներին մրցավայր էին ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և սպորտի վարպետ Արթուր Զաքարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---