6  18.12.12 - Ալեն Դելոնը այցելեց Ծիծեռնակաբերդ

Ալեն Դելոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ալեն Դելոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա «այցելության է գնացել» եղևնուն, որը տնկել է Ֆրանսիայի նախագահը Հիշողության պուրակում:

Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամանեց Երևան: Ճանաչված դերասանը Հայաստանում է դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում իր մասնակցությամբ «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» (“С новым годом, Мамы!”) ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար: Ֆիլմի ցուցադրությունները կինոթատրոնում կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից:

Դելոնի հետ միասին պրեմիերային ներկա կլինեն նաև ֆիլմի դերասանական կազմի ևս մի քանի դերասաններ, այդ թվում՝ Կոնստանտին Կրյուկովն ու Իրինա Ռոզանովան: Ֆիլմի պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը, Գեորգի Մալկովը, իսկ համապրոդյուսերը Վալերի Սահարյանն է:

«Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» ֆիլմը 5 տարբեր ռեժիսորների` Սարիկ Անդրեասյանի, Դմիտրի Գրաչովի, Արտյոմ Մաքսիմենկոյի, Անտոն Բորմատովի և Կլիմ Պոպլավսկու նովելներից բաղկացած կինոալմանախ է: Ռոմանտիկ կատակերգության հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասը` Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է. գլխավոր հերոսը փորձում է իրականացնել իր մոր երազանքը, որն ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին:

Հերոսուհին կազմակերպում է այցը Փարիզ, որտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է Ալեն Դելոնին: Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար, տևողությունը 90 րոպե է:

Մոսկովյան պրեմիերան տեղի կունենա մեկ օր անց` դեկտեմբերի 19-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---