
Լաս Վեգասում կայացել է «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը: Մրցույթի հաղթող է դարձել ԱՄՆ բնակչուհի Օլիվիա Կուլպոն, հաղորդում է Reuter-ը:
Հաղթողին թագը շնորհել է «Միսս Տիեզերք-2011-ի» հաղթող Լեյլա Լոպեսն Անգոլայից: Նա հայտարարել է, որ մարդու մեջ կարևորը ոչ թե արտաքին, այլ ներքին գեղեցկությունն է: Նա ասել է նաև, որ երազում է Հոլիվուդում լավ կարիերա ունենալու մասին: