Ռուսական թատրոնն Ամանորին պատրաստել է «Բժիշկ Այբոլիտ» ներկայացումը

Ռուսական թատրոնն Ամանորին պատրաստել է «Բժիշկ Այբոլիտ» ներկայացումը

PanARMENIAN.Net - Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարի Ամանորի կապակցությամբ ներկայացնելու է հին և սիրված «Բժիշկ Այբոլիտ» հեքիաթը:

«Այս տարի անդրադարձել ենք մի հեքիաթի, որը մեր երկրում մոռացված է, բայց շատ սիրված է եղել ժամանակին: Այսօր շատ ամերիկյան կերպարներ են ներխուժել մեր երեխաների առօրյա, դրա համար էլ ընտրեցի այս գործը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ներկայացման բեմադրիչ Իրա Հարությունյանը:

Նրա խոսքով` Չուկովսկու հեքիաթից մնացել են միայն կերպարները. հին դասական գործի հիման վրա բեմադրել է նորը: Ներկայացման սկզբում լինելու են երգ և պար, հետո հեքիաթ:

Դեկորը, խաղի ոճը լինելու է նորովի: Ներկայացման մեջ դերասաններն ունենալու են նոր հագուստներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---