Հայաստանը 89-րդն է ժողովրդավարության մակարդակի վարկանիշով

Հայաստանը 89-րդն է ժողովրդավարության մակարդակի վարկանիշով

PanARMENIAN.Net - Բալթիայի երկրները մեկ տարվա ընթացքում նվազ ժողովրդավար են դարձել՝ դա երևում է ավստրիական Democracy Ranking կազմակերպության ամենամյա ժողովրդավարության մակարդակի վարկանիշից: ԱՊՀ երկրներից առաջատարը Մոլդովան է՝ 52-րդ տեղ, նրան հաջորդում է Վրաստանը՝ 58-րդ տեղ, Ուկրաինան՝ 61-րդ, Հայաստանը՝ 89-րդ: Ռուսաստանը 88-րդն է:

Բալթիայի երկրներից լավագույն ցուցանիշը Էստոնիայինն է՝ 25-րդ տեղ, սակայն դա նահանջ է 3 հորիզոնականով նախորդ տարվա համեմատ: Լիտվան նահանջել է 4 հորիզոնականով և 31-րդ տեղում է, Լատվիան նույնպես 4 հորիզոնականով և 33-րդն է:

Ժողովրդավարության մակարդակի 104 երկրների վարկանիշն այս տարի գլխավորում են սկանդինավյան երկրները՝ 1-ինը Նորվեգիան է, 2-ը՝ Շվեդիան, 3-ը՝ Ֆինլանդիան: Լավագույն 10-ում են նաև Շվեյցարիան, Դանիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Ավստրիան, հայտնում է «Արգումենտի նեդելին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---