Պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանի գործունեությունը

Պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանի գործունեությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանը պաշտոնապես մեկնարկում է իր գործունեությունը որպես ԵԵԽ անդամ:2012 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանի Հայաստանի ազգային նախաձեռնությունը ստացավ պաշտոնական ճանաչում և Ազգային Կոմիտեի կարգավիճակ:

Հայաստանի Եվրոպական Երիտասարդական Խորհրդարան սկսել է իր աշխատանքները 2012 թվականի հուլիս ամսից, երբ ԵԵԽ Կառավարող մարմինը հաստատեց Հայաստանում ԵԵԽ-ի ստեղծման դիմումը: Հաջորդ 6 ամիսների ընթացքում թիմի իրականացրած պատրաստույթունները և բանակցությունները հանգեցրեցին բացառիկ ընտրական գործընթացի և ճանաչման ձեռքբերմանը: Այսօր

Հայաստանի Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանից հայտնում են, որ ԵԵԽ-ն անկախ կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16 տարեկանից բարձր երիտասարդների համար: Սա հայ երիտասարդների համար նոր սկիզբ է և յուրահատուկ հնարավորություն, քանի որ այն նպաստում է երիտասարդների մոտ անկախ մտածելակերպի և սոցիալ-քաղաքական նախաձեռնողականության զարգացմանը, ինչպես նաև նրանց տալիս է անհրաժեշտ մասնագիտական և սոցիալական հմտություններ:

ԵԵԽ-ն ամենամեծ եվրոպական հարթակներից մեկն է քաղաքական բանավեճերի, միջմշակութային շփումների, քաղաքական կրթական աշխատանքների և Եվրոպայում երիտասարդների միջև կարծիքների տարածման համար: Հաստատումից ի վեր, բազմաթիվ հազարավոր երիտասարդներ են մասնակցել տարածաշրջանային, ազգային և միջազգային նիստերին, ձեռք բերել ընկերներ և միջազգային ծանոթներ իրենց պետության սահմաններում և դրանցից դուրս:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---