Հայաստանը Իրանին հինգ տարով արոտավայրեր կհատկացնի Սյունիքում, փոխարենը կստանա գյուղտեխնիկա![]() 20 դեկտեմբերի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր: Այն կստորագրվի Իրանի Ատրպատական նահանգի ղեկավարի Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Ատրպատական նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը, հինգշաբթի օրը հաղորդել է IRNA տեղեկատվական գործակալությունը: Նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Ատրպատական հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը: «Ըստ համաձայնագրի, արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը: Նրա խոսքով, Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |