ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալներով, անցած կիրակի օրը կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է 66 հազ.774 քաղաքացի, կամ ընտրողների 78 տոկոսը, հաղորդում է «Երկիր» թերթը: Համամասնական համակարգով առավելագույն ձայներն է հավաքել Լեռնային Ղարաբաղի Ժողովրդավարական կուսակցությունը (նախագահ Աշոտ Ղուլյան)` 22 393: Հաջորդը «Ազատ հայրենիքն» է 15 931 ձայներով եւ «ՀՅԴ -Շարժում-88» դաշինքը` 14 534 ձայներով: Ըստ ԼՂՀ օրենսդրության, այդ երեք կուսակցությունները ԼՂՀ խորհրդարանում կստանան համապատասխանաբար 5, 3 եւ 3 տեղ: Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն 5-6 օրից:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---