Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի մասնակից երկրները

Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի մասնակից երկրները

PanARMENIAN.Net - Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU)հրապարակել է «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասնակից երկրների ցուցակը: Ինչպես նշված է Եվրատեսիլի պաշտոնական կայքում, այս տարի մրցույթին մասնակցելու է 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Ադրբեջանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հոլանդիան, Նորվեգիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան:

Միության անդամ մի քանի երկիր` Բոսնիա և Հերցոգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան ու Թուրքիան տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:

2012 թ-ին Բաքվում կայացած մրցույթի ժամանակ Շվեդիային հաղթանակ բերեց երգչուհի Լորին` «Էյֆորիա» երգով: Այն անցկացվելու է շվեդական Մալմյո քաղաքում մայիսի 14-18: Շվեդիան այն կընդունի արդեն 5-րդ անգամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---