2013-ին ՀԿԵ ներդրումները կկազմեն 540 մլն ռուբլի

2013-ին ՀԿԵ ներդրումները կկազմեն 540 մլն ռուբլի

PanARMENIAN.Net - Նախատեսած ներդրումային ծրագրի շրջանակներում ՀԿԵ-ն նվազեցնում է երկաթգծերում ներդրումների ծավալը: 2013-ին ներդրումների ծավալը կկազմի 540 մլն ռուբլի` 2012-ի 1.15 մլրդ-ի դիմաց, դեկտեմբերի 21-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: « Մինչ այժմ ներդրումներն իրականացվում էին արագացված մասշտաբներով, 2012-ին բոլոր ուժերը կենտրոնցարել էինք ենթակառուցվածքի վերականգնման վրա: Դա հիմքեր է ստեղծել, որպեսզի երկաթուղային տրանսպորտի ամբողջ համակարգը կայուն կերպով աշխատի»,-ընդգծել է նա:

Այսպես, գլխավոր տնօրենի խոսքով, ներդրումային ծրագրի շրջանակներում հաջողվել է վերակառուցել Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոն, Զամանլուի կամուրջը, ավարտվել է Վանաձորից Այրում 2 նոր կամուրջների շինարարությունը, ինչպես նաև էլեկտրահաղորդակցման 140 գծերի և ավելի քան 300կմ երկաթգծի վերանորոգումը:

Ինչ վերաբերում է 2013-ի ծրագրերին, ապա ինչպես հաղորդել է Ռեբեցը, հիմնական ներդրումներն ուղղվելու են ճանապարհների, կապի և էլեկտրամատակարարման համակարգերի վերականգնմանը: Ֆինանսական միջոցների մեծ մասը ուղղվելու է շարժակազմի վերանորոգմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---