Օսկանյանի և Զուրաբյանի խոսակցության գաղտնալսման փաստով քրգործ է հարուցվել

Օսկանյանի և Զուրաբյանի խոսակցության գաղտնալսման փաստով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության գաղտնալսման փաստով: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Պատգամավորներն այսօր նաև հարցաքննության էին հրավիրվել: Փաստաբանի խոսքով ամեն ինչ ընթացել է օրենքով սահմանված կարգով:

Հատուկ քնչական ծառայությունից PanARMENIAN.Net ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։ Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները։

Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Պատգամավորները, թեև չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---