Կանադայում վթարի է ենթարկվել յոթ ուղևորներով ինքնաթիռ![]() 23 դեկտեմբերի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Կանադայի հյուսիսում վթարի է ենթարկվել ինքնաթիռ՝ յոթ ուղևորներով, հաղորդում է Associated Press-ը՝ մեջբերելով տեղի իշխանություններին: Ինչպես պատմել են փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները, ինքնաթիռը Վինիպեգ քաղաքից թռչել է Նունավուտ: Ինքնաթիռը կորցրել է կառավարումը և թռիչքից քիչ անց վայր ընկել: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը: Հաղորդվում է, որ ինքնաթռիում գտնվել է ինը հոգի, նրանցից յոթը ուղևորներն են, երկուսը՝ անձնակազմի անդամներ: Առայժմ հայտնի չէ, թե կան արդյոք փրկվածներ: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |