23 դեկտեմբերի 2012 - 16:48 AMT
ԿԺԴՀ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ, համոզված է Հարավային Կորեայի ՊՆ-ը

ԿԺԴՀ հրթիռակիրը կարող է հասնել ԱՄՆ տարածք: Նման եզրակացության են հանգել Հարավային Կորեային ՊՆ մասնագետները, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:

Միջազգային փորձագետները միակարծիք չեն հյուսիսկորեական հրթիռի վերջին մոդիֆիկացիայի առավելագույն հեռավորության հարցում: Սակայն Կորեայի Հանրապետության ՊՆ-ը նշել է, որ նրանք տվյալներ չունեն Պհենյանի մոտ լիարժեք միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար տեխնոլոգիաների առկայության մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: