Երևանի 2013թ. բյուջեն 3.17%-ով գերազանցում է նախորդ տարվա բյուջեն

Երևանի 2013թ. բյուջեն 3.17%-ով գերազանցում է  նախորդ տարվա բյուջեն

PanARMENIAN.Net - Այսօր կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի զարգացման 2013թ. ծրագրին, որը ներառում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևան քաղաքի 2013թ. բյուջեն, համաձայն որի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,665,941.7 հազ. դրամ, ինչը 3.17%-ով գերազանցում է Երևան քաղաքի 2012թ. բյուջեով նախատեսված նույնանուն ցուցանիշը, իսկ 2011 թվականինը՝ 28.4%-ով: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 19,410,074.4 մլն դրամ՝ 2012 թվականի նախատեսված (ճշտված) 19,729,869.5 մլն դրամի դիմաց, ինչը, սակայն, շուրջ 45.2%-ով կամ 6,045,108.5 մլն դրամով ավել է 2011 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Նախատեսվող դեֆիցիտը կազմում է 400,000.0 հազ. դրամ։ Ավագանու ինչպես ՀՀԿ, այնպես էլ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները դրական են գնահատել բյուջեի նախագիծը՝ առանձնացնելով ոչ միայն աճի միտումները, այլև ընդգծելով վերջինի սոցիալական, ինչպես նաև մշակութային կյանքի բարելավման ուղղվածության շեշտադրումները:

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի նկարիչների միության գրությունը, Երևան քաղաքի ավագանին որոշել է գույքահարկի գծով արտոնություն տրամադրել նաև Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների (ստեղծագործական արվեստանոցներ) մասով, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---