Ադրբեջանի իշխանությունների բացահայտ սուտը սպառնալիքի տակ է դնում առաջին հերթին ադրբեջանցիներին

Ադրբեջանի իշխանությունների բացահայտ սուտը սպառնալիքի տակ է դնում առաջին հերթին ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Առնվազն 3000-ամյա պատմություն ունեցող Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները մի պետության կողմից, որը քարտեզի վրա հայտնվել է մոտ 100 տարի առաջ, ժառանգական ավտորիտար ռեժիմի հոգեվարքի ցուցանիշ են: Այս մասին Ինտերֆաքսին հայատարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ «Ադրբեջանը ցանկացած միջոցներով կվերադարձնի իր տարածքները»:

Նրա խոսքով, նման բացահայտ ստի ներկայացումը որպես ճշմարտություն, սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային անվտանգությունն ու, առաջին հերթին, ադրբեջանցիներին: «Սուտը չի օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել ագրեսիայի համար պատասխանատվությունից, որն իրականացվել է ԼՂՀ հանդեպ»,-ընդգծել է Քոչարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---