Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում է Իրանի հետ 52 անուն ապրանքների համար էմբարգոն հանելու մասին

Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում  է Իրանի հետ 52 անուն ապրանքների համար էմբարգոն հանելու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական, որպեսզի իրանական 52 անուն ապրանքատեսակների համար սահմանված էմբարգոն չտարածվի Հայաստանի վրա: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Սակայն, նրա խոսքով, դա բավական բարդ է անել, քանի որ, եթե երկիրը կիրառում է ինչ-որ ռեժիմ, ապա դա վերաբերվում է բոլոր գործընկերներին: «Շատ բարդ է առանձնահատուկ վերաբերմունք ստանալ առանձին երկրի համար»,- ասել է նա:

Միաժամանակ, ինչպես հաղորդել է նախարարը, աշխատանքներ են տարվում մասնավոր բիզնեսի հետ այդ արտադրանքի ներկրման այլընտրանքային աղբյուրներ որոնելու համար, մասնավորապես, ԵՄ և ԱՊՀ երկրներից:

Նոյեմբերի սկզբին Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար է անդրադարձել հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

Նա նաև հաղորդել է, որ հանդիպում է անցկացրել հայ ձեռնարկատերերի հետ և նրանք հաղորդել են, որ արդեն գտել են անհրաժեշտ հումքի այլ մատակարարների: «Դա առավել ճիշտ մոտեցում է` ունենալ պահեստային այլընտրանքներ, չնայած նրան, որ կարող են լինել որոշ գնային փոփոխություններ, բայց չեմ կարծում, որ դա զգալիորեն կանդրադառնա գնային քաղաքականության վրա»,- հավելել է Դավթյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---