Օգայո նահանգի ուսուցիչներին հրազենից կրակել կսովորեցնեն

Օգայո նահանգի ուսուցիչներին հրազենից կրակել կսովորեցնեն

PanARMENIAN.Net - Օգայո նահանգի Հրազենի ասոցիացիան հայտարարել է, որ հրաձգության դասընթացներ կկազմակերպի ուսուցիչների համար, գրում է The Columbus Dispatch-ը:

Միավորումը գտնում է, որ դա թույլ կտա կանխել երեխաների զանգվածային սպանությունները, ինչպես դա պատահեց վերջերս «Սենդի Հուկ» դպրոցում: Այդ ժամանակ 27 զոհ եղավ, որից 20-ը՝ երեխաներ:

«Զինված ուսուցիչներ» պիլոտային ծրագիրը եռօրյա ուսուցում է նախատեսում: Առաջին փուլում ասոցիացիան կվճարի 24 ուսուցիչների համար, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---