Իրանցիները ներդրումային նպատակներով ձեռք կբերեն հայկական բաժնետոմսեր26 դեկտեմբերի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնված Ազատ առևտրի իրանական կենտրոնը բաժնետոմսեր է վաճառքի հանել Իրանում: Ինչպես հայտնել է հայ-իրանական համատեղ առևտրի պալատի հայկական կողմի նախագահ Լևոն Ահարոնյանը, յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կկազմի 50 000 ռիալ` մոտ 5 դոլար: Ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 5 մլն բաժնետոմս, մեկ ներդրողի համար առավելագույն քանակը չի գերազանցի 2000 բաժնետոմսը: Նախօրեին տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ առևտրի պալատի նիստը, հայտնում է İSNA գործակալությունը: «Բանկային արտոնություններից բացի, Հայաստանը նաև առևտրային արտոնություններ է տրամադրում պարսիկ ներդրողներին ու առևտրականներին: Մեծ քանակությամբ բաժնետոմսեր ձեռք բերած իրանցիներին կտրվի Հայաստանում երկարաժամկետ բնակության իրավունք»,-ասել է Ահարոնյանը: Լևոն Ահարոնյանն ասել է նաև, որ բաժնետոմսերն Իրանում վաճառվելու են ռիալով, իսկ հասույթը կվերածվի դոլարի ու կներդրվի, ինչը շահավետ է իրանցիների համար տնտեսական տեսակետից: «Իրանցիները կարող են ներդրումներ կատարել Հայաստանում սննդամթերքի, շինանյութի, լվացող նյութերի, հագուստի, կոշիկի, պայուսակների արտադրության և այլ ոլորտներում»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |