Հայտնի են լավագույն նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների անունները26 դեկտեմբերի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը դեկտեմբերի 26-ին հայտարարեցին Հայաստանում նորաստեղծ ընկերությունների մրցույթի (ATS award) հաղթողների անունները: Մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ամփոփեց նորաստեղծ ընկերությունների գործունեությունը 2012-ին` հրապարակելով Հայաստանում տեխնոլոգիական լավագույն նորաստեղծ բիզնեսների անուններն ըստ երեք անվանակարգերի: Այսպիսով, «Clean H2O» թիմն արժանացավ «Լավագույն B2B (բիզնեսը՝ բիզնեսին) լուծում» մրցանակին, «ZyabS» թիմը` «Լավագույն B2C (բիզնեսը՝ հաճախորդին) լուծում» մրցանակին, իսկ «Ankashar.am» թիմը` «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին: Մրցույթը սկսվել էր դեկտեմբերի 17-ին, որից հետո ընդունվել էին 20 դիմում-հայտեր և նոմինացիաներ: Մասնակիցները ներկայացրել էին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին դեկտեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում: «ATS 2012»-ը Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն էր` պարգևատրելու նորաստեղծ ՏՏ համայնքի լավագույններին: Այն նպատակ ուներ խթանել նորաստեղծ ընկերությունների շարժումը Հայաստանում՝ համախմբելով տարվա ընթացքում տարբեր մրցույթների և միջոցառումների մասնակցած թիմերին, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ հնարավորություն ստեղծելով հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործընկերների և ներդրողների հետ: Նախաձեռնությանն աջակցել էին «Երևան Էքսպո» կենտրոնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Էմ-Լաբ» (mLAB) և «Դիիմ Քոմյունիքեյշնս» (Deem Communications) ընկերությունները: ԱՄՆ ՄԶԳ/«Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությունը նախաձեռնությանը մրցույթի առաջին տարում ուղղված էր մարքետինգի և գիտելիքների փոխանակման ամրապնդմանը, որը ներառում էր ժյուրիի կազմի անդամակցություն ի դեմս «Ի-Դի-Էմ-Սի»-ի ենթակապալառու Ձեռներեցության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED), միջազգային լավագույն փորձի ներկայացում «Ի-Դի-Էմ-Սի»-ի խորհրդատու Ռիկ Ռասմուսենի կողմից, ինչպես նաև կապերի ընդլայնում և կազմակերպչական աջակցություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |