Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի

Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա: Ջավախահայ քաղաքական գործչի փաստաբան Ստեփան Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Չախալյանի ազատ արձակման հավանականությունը:

«Նման տեղեկության ես ևս տիրապետում եմ: Վահագն Չախալյանը մինչ հունվարի 1-ն, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի, բայց տեղեկությունը դեռ պաշտոնական չէ», - ասաց Ստեփան Ոսկանյանը:

Վահագն Չախալյան

Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---