ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 144,789,283 ԱՄՆ դոլար 402.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 182,737,067 ԱՄՆ դոլար 404.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 51,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 403.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 403.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Partner news
 Ուշագրավ
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է
ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Partner news