Իրանն ու Թուրքիան կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորման իրանական ծրագիրը

Իրանն ու Թուրքիան կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորման իրանական ծրագիրը

PanARMENIAN.Net - Թեհրանն ու Անկարան ծրագրում են շարունակել սիրիրական ճգնաժամի խաղաղ կարգավորման իրանական ծրագիրը, հաղորդում է PressTV-ն:

Դեկտեմբերի 16-ին ներկայացված իրանական նախաձեռնությունը նախատեսում է բռնության, դեպի Սիրիա զենքի մատակարարման, արտաքին միջամտության դադարեցում, զանգվածային ներսիրիական երկխոսության մեկնարկ, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Իրանցի դիվանագետները կոչ են անում բոլոր երկրներին աջակցել Սիրիայում ժողովրդավարական գործընթացներին և կանխել արտաքին միջամտությունը այս երկրի ներքին գործերին:

 Ուշագրավ
---