29 դեկտեմբերի 2012 - 15:34 AMT
Այս տարի հայաստանցիներն ամանորյա նվերների համար մտադիր են ծախսել մոտ 75 դոլար

Այս տարի հայերը ծրագրում են ամանորյա նվերների համար ծախսել միջինը 20-30 հազար դրամ ($80)՝ հաշվի առնելով, որ մեկ մարդու միջին աշխատավարձը 120 հազար դրամ է:

ՀամաձայնPanARMENIAN.Net ի անցկացրած հարցման տվյալների, չափահաս և բարձր տարիքի քաղաքացիների ուշադրության կենտրոնում այս տարի ավանդական նվերների թվում են հուշանվերները, այդ թվում նաև տարվա խորհրդանիշը՝ օձը, շպարի պարագաները, օծանելիքը, ավելի հազվադեպ՝ տեխնիկա, էլեկտրոնային պարագաներ և այլն: Հարցվածների ընդամենը մեկ տոկոսն է հայտարարել, որ երբեմն վերանվիրում են ստացված նվերները: Ի դեպ, կանայք դա տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախ են անում, իսկ տարեցներն էլ ի համեմատ երիտասարդների են ավելի հաճախ այդպես վարվում:

Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել հատկապես հայ կանանց և աղջիկներին, ովքեր սիրում են իրենք իրենց նվեր մատուցել՝ գնելով գեղեցիկ զգեստ և բիժուտերիա: Նրանցից ետ չեն մնում նաև տղամարդիկ, ովքեր պարծենալու են իրենց նոր բլուզներով:

Հարցման արդյունքում, միջինը, յուրաքանչյուրն իր ծանոթներին ու հարազատներին 6-7 նվեր է մատուցում, իսկ ինքը ստանում է, 4-5 նվեր: