29 դեկտեմբերի 2012 - 16:13 AMT
Արման Մելիքյանը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

Գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ինչպես հայտնի է՝ արդեն առաջադրվել են Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն ու Պավլիկ Սարգսյանը:

Ավելացնենք, որ թեկնածուների առաջադրումը կտևի մինչև հունվարի 4-ը:

Քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից: