7 հունվարի 2013 - 17:36 AMT
ԱՄՆ նախագահը մտադիր է ԿՀՎ ղեկավարի պաշտոնում առաջադրել իր օգնականի թեկնածությունը

Բարաք Օբաման մտադիր է այսօր ԿՀՎ ղեկավարի պաշտոնում առաջադրել Ջոն Բրեննանին, որը նախկինում աշխատում էր որպես վարչության տնօրենի տեղակալ:

2004թ. Բրեննանը գլխավորեց Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնը: 2009-ից նա զբաղեցնում է ահաբեկչության դեմ պայքարի գծով նախագահի օգնականի պաշտոնը:

«Բրեննանն արժանի է նախագահի վստահությանը: Վերջին 4 տարում նա մասնակցել է գրեթե բոլոր հարցերի լուծմանը՝ կապված ազգային անվտանգության հետ»,-ասել է «Ֆրանս Պրեսին» աղբյուրը նախագահական աշխատակազմում:

Գեներալ Պետրեուսի պաշտոնանկությունից հետո ԿՀՎ ղեկավարի պարտականությունները կատարում է Մայքլ Մորելը