8 հունվարի 2013 - 18:06 AMT
Սիրիայում պաղեստինցի փախստականները հակամարտող կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը

Դամասկոսում պաղեստինցի փախստականների ներկայացուցիչները կոչով դիմել են հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը «Յարմուկ» ճամբարի տարածքում, հաղորդում են սիրիական ԶԼՄ-ները:

Ըստ այդ հաղորդագրությունների, երեքշաբթի օրը կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի գրոհայինների միջև կատաղի հրաձգության արդյունքում ճամբարի տարածքում զոհվել է 5 պաղեստինցի:

Ներկայումս ճամբարի մեծ մասը վերահսկվում է ապստամբների կողմից: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը: