8 հունվարի 2013 - 21:44 AMT
Ամերիկյան Ստոյբենվիլլի բոլոր դպրոցները փակվել են սոցկայքում հայտնված սպառնալիքի պատճառով

Ամերիկյան Օհայո նահանգի Ստոյբենվիլլ քաղաքի բոլոր դպրոցները փակվել են սոցկայքում հայտնված սպառնալիքի պատճառով, հաղորդում է Vesti.ru-ն:

Երեքշաբթի առավոտյան սոցկայքերից մեկում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ինչ-որ մեկն իբրև թե պատրաստվում է դպրոցներից մեկում հրաձգություն կազմակերպել: Զգուշության համար քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննություն: