Մեղրիում կկառուցվի բժշկական նոր կենտրոն, իսկ Կապանի բժշկական կենտրոնը կվերանորոգվի

Մեղրիում կկառուցվի  բժշկական նոր կենտրոն, իսկ Կապանի բժշկական կենտրոնը կվերանորոգվի

PanARMENIAN.Net - Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: ՀՀ առղջապահաության նախարարությունից հայտնում են, որ կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալով, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:

Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն առկա են նոր վերակառուցված և տեխնիկապես հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը փոխվել է ի օգուտ մարզերի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---