Ալեքսանդր Ամարյան. Նախագահական ընտրություններում աղանդավորներն ակտիվ չեն լինի

Ալեքսանդր Ամարյան. Նախագահական ընտրություններում աղանդավորներն ակտիվ չեն լինի

PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրություններում աղանդավորական կառույցները ակտիվ չեն լինի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:«ԱԺ ընտրությունների ժամանակ աղանդավորական կառույցների ակտիվությունը շատ ուժեղ էր, իսկ նախագահական ընտրությունների համար դեռ սառեցված վիճակ է», -ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով` աղանդավորները նախագահական ընրտրություններին միանշանակ չեն կարող այն գործունեությունը կատարել, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ, քանի որ նրանց ձայների համար այս անգամ չեն պայքարի: Նախ փոքրաթիվ լինելու պատճառով, հետո` նախագահական ընտրություններում թեկնածուները մի քանիսն են ու նրանց միջամտությունն ակնհայտ կլինի:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---