Մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը

Մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Վլադիմիր Աբաջյանը այս թատրոնում կերտել է մոտ 50 նշանակալի դերեր, հանդես եկել կինոյում, հեռուստա և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծ վարպետներից էր: 1998 թվականին մարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---