Երևանում շարունակվում է Հայաստանի շախմատի կանանց 68-րդ առաջնությունը

Երևանում շարունակվում է Հայաստանի շախմատի կանանց 68-րդ առաջնությունը

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է Հայաստանի շախմատի կանանց 68-րդ առաջնությունը:

4-րդ տուրում Նարինե Գասպարյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Արմինե Բաբայանի նկատմամբ: Գասպարյանը հավաքել է 3.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աննա Հայրապետյանը և Մարիաննա Գասպարյանը, ովքեր պարտության են մատնել համապատասխանաբար Լուսինե Կարապետյանին և Դիանա Մնացականյանին, երեք միավորներով կիսում են 2-3-րդ տեղերը:

5-րդ տուրում, որը կկայանա հունվարի 16-ին, կխաղան Մնացականյան-Սիրանուշ Անդրիասյան, Բաբայան-Գասպարյան, Եվգենիա Դոլուխանովա-Գասպարյան, Լուսինա Կարապետյան-Հասմիկ Համբարյան և Նաիրա Մովսիսյան-Աննա Հայրապետյան զույգերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---