Սբ. Հովհաննես եկեղեցուն հարակից կստեղծվի կենտրոն լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար

Սբ. Հովհաննես եկեղեցուն հարակից կստեղծվի կենտրոն լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ին որոշում է ընդունել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում 1005.0 քառ. մետր մակերեսով, 138.991.500 դրամ արժեք ունեցող հողամասը «Երևան իմ սեր» հիմնադրամին նվիրաբերելու մասին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։

Կառուցվելիք երեք շենքերից մեկում գործելու է կենտրոն կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուս մասնաշենքը նախատեսված է անվճար հատկացնել միայնակ մայրերի և երեխաների կարիքների համար, երրորդը հանդիսանալու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն օժանդակ շինություն՝ անվճար հատկացվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի հոգևոր կարիքների համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---