Կարել Հոֆստրա. Կարևոր է, որ ընտրողները լեգիտիմ համարեն ընտրությունները

Կարել Հոֆստրա. Կարևոր է, որ ընտրողները լեգիտիմ համարեն ընտրությունները

PanARMENIAN.Net - Ընտրություններում դիտորդների գնահատականները խիստ կարևոր են, սակայն եթե ընտրողները ընտրությունները լեգիտիմ չեն ընկալում, լավ չէ: Քաղաքացիական հասարակությունը պետք է ընդգրկված լինի ընտրական գործընթացներում: Այսօր ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների համար կազմակերպված եռօրյա դասընթացի բացման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարել Հոֆստրան: Նա նկատեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության և իրավապահ մարմինների միջև համագործակցություն կա՝ ընտրացուցակների շտկումների և բողոքների հարցում: Կարել Հոֆստրան նկատեց, որ ընտրական գործընթացների հարցում Հայաստանում առաջընթաց կա: Ընտրական ցուցակները բարելավվել են, իսկ ոստիկանությունն առավել բաց և թափանցիկ է դարձել: «Կշարունակեմ ողջունել ոստիկանության պատրաստակամությունը քաղաքացիական հասարակության հետ աշխատելու հարցում: Քաղհասարակությունը ոչ միայն ռեսուրս է, այն պետք է տեղեկացված լինի իրավապահ մարմինների կողմից տարվող աշխատանքների մասին»,- ասաց նա:

Ըստ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի`մայիսիսն կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ իրավապահ մարմինները ձեռնամուխ եղան բողոքների քննության, սակայն ոչ բոլոր դեպքերում բացահայտվեցին գործերը: «Գալիք ընտրություններում կան շատ կոնկրետ գործիքներ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է առաջարկել: Ակնկալում եմ, որ համագործակցությունը կշարունակվի»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---