Արտո Թունջբոյաջյանը ցանկանում է Հայաստանում արվեստի դպրոց ստեղծել

Արտո Թունջբոյաջյանը ցանկանում է Հայաստանում արվեստի դպրոց ստեղծել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: Հանդիպման ընթացքում նա նախարարին ներկայացրեց իր մշակութային և հասարակական գործունեությունը ինչպես Սփյուռքի հայ համայնքներում, այնպես էլ՝ Հայաստանում: Նա մասնավորապես կարևորեց արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը: Ինչպես հայտնում են նախարարությունից, Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները, մասնավորապես առանձնացրեց հայապահպանության, Սփյուռքում հայկական ներուժի բացահայտման և ի նպաստ հայրենիքի օգտագործման, հայրենադարձության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև, հայկական սփյուռքի հիմնախնդիրները բացահայտելուն և գնահատելուն միտված հետազոտությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---