Պետդուման քննարկել է Հայաստանի հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկադրումից խուսափելու մասին համաձայնագիրը![]() 18 հունվարի 2013 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի Պետական դուման լիագումար նիստում քննարկել է միջազգային համաձայնագրերի վավերացման 4 նախագիծ: ՌԴ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համաձայնագիրն ուղղված է գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելուն և հանձնաժողովի ժամանելուն ՌԴ տարածք: Հանձնաժողովի ակտիվները և գույքն ազատվում են հարկերից և այլ պարտադիր վճարումներից, որոնք գանձվում են ՌԴ տարածքում, բացառությամբ նրանց, որոնք վճար են կոնկրետ ծառայությունների համար: Հանձնաժողովի կառավարություններին կտրվեն առավելություններ և անձեռնմխելություն` նախատեսված Եվրասիական տնտեսական միության առավելությունների և իմունիտետի մասին կոնվենցիայով: Պատգամավորները քննարկել են ՌԴ և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկադրումը հասնելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը: Բացի դրանից, քննարկվել է Ռուսաստանի կառավարության և ահաբեկչության ֆինանսավորման և հանցավոր եկամուտների օրինականացման հակազդեցության հարցերով Եվրասիական խմբի միջև համաձայնագիրը` ՌԴ տարածք այդ կազմակերպության քարտուղարության ժամանելու պայմանների մասին, հաղորդում է «Պառլամենտսկայա գազետան»: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |