
Զինված հակամարտությունը Մալիում կարող է բնակչության մեծ արտահոսքի պատճառ դառնալ: Մալիի մոտ 700 հազար բնակիչներ կարող են լքել իրենց տները հակամարտության պատճառով, Ժնևում ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ ՄԱԿ տվյալների, Մալիից արդեն հեռացել է 147 հազար մարդ, որոնք փախել են Մավրիտանիա, Նիգեր, Բուրկինա Ֆասո, Ալժիր և այլ երկրներ:
Իրավիճակը Մալիում սրվեց վերջին շաբաթներին, երբ ծայրահեղական գրոհայինները, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը, սկսեցին հարձակվել կառավարական զորքերի վրա երկրի կենտրոնական մասում: