18 հունվարի 2013 - 17:58 AMT
ԵՄ-ն ներմուծում է միասնական նմուշի վարորդական իրավունքներ

Հունվարի 19-ին Եվրամիության երկրներում ներմուծվում են միասնական եվրոպական նմուշի վարորդական իրավունքներ, հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալլասը, որը պատասխանատու է տրանսպորտային քաղաքականության համար: «Վաղվանից նոր վարորդական իրավունքները ուժի մեջ կմտնեն»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում: Եվրոպական վարորդական իրավունքը պլաստիկ քարտ է ներկառուցված միկրոչիպով, որտեղ զետեղվում են վարորդի մասին տվյալները: Նոր վկայականները հարկ կլինի նորացնել 10 տարին մեկ, սակայն նոր քննություն հանձնելու հարկ չի լինի:

Ըստ Սիյմ Կալլասի, վարորդական իրավունքների փոխանակումը կկատարվի մինչև 2033թ., մինչ այդ ԵՄ-ում այլևս չեն մնա թղթե վկայականներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: